Ուսումնական ծրագիր. Ազատ Միտք նոր սերնդի դպրոց

Դպրոցում ուսուցումը տեղի է ունենում ռուսերեն լեզվով: 
1-ին դասարանից սկսած բոլոր երեխաները սովորում են անգլերեն և հայերեն լեզուները ամեն օր:


Ուսուցման ծրագրեր.
  • 🌟 «Դպրոց 2100» Ռուսական ծրագիր
  • 🌟 Մեր ուսուցիչների հեղինակային մեթոդները (խաղային և գործնական գործունեության, ինչպես նաև նորարարական մեթոդների միջոցով)

🪄ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐԱՖԻԿ
10.00-18.00 երկուշաբթիից ուրբաթ
🪄ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՕՐԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
✔️ դպրոցական ծրագրի հիմնական առարկաների ուսուցում
✔️ լրացուցիչ դասեր
✔️ բոլոր ստեղծագործական, մարզական և թատերական պարապմունքներ
✔️ նախագծային գործունեություն
✔️ տնային առաջադրանքների կատարում
🪄ՏՆԱԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Կրթությունը դպրոցի գործն է, բոլոր տնային առաջադրանքները կատարվում են դպրոցում մինչև ժամը 18:00-ն՝ ուսուցիչների հսկողության ներքո։
Երեկոն ընտանիքի, հոբբիների և հանգստի համար է։
🪄ԱՌԱՆՑ ՈՒՍԱՊԱՐԿԵՐԻ
Բոլոր գրենական պիտույքները, ուսումնական և աշխատանքային նյութերը և ստեղծագործական գործիքները տրամադրում է դպրոցը:
Այլևս ոչ մի ծանր ուսապարկ և դասագրքերի որոնում:
🪄ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐ
Ուսումնական տարին տևում է սեպտեմբերից մայիս: Աշնանային և գարնանային արձակուրդների ամսաթվերը որոշվում են ուսուցման ընդհանուր գործընթացին համապատասխան (տևողությունը 1 շաբաթ):
Ձմեռային արձակուրդները՝ դասական, ամանորյա:
Ամառային ճամբար՝ հետաքրքիր ճանաչողական ծրագրով:
🪄ՄԻՆԻ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ
4-ից 7 հոգանոց դասարաններ, ինչը թույլ է տալիս ուսուցչին կառուցել անհատական ուսուցման հետագիծ:
Հաշվի առնելով երեխայի յուրահատկությունը և նրա գիտելիքների մակարդակը (քանի որ բոլոր մեր երեխաները տարբեր քաղաքներից և դպրոցներից են, նախկինում սովորել են տարբեր ծրագրերով):
🪄ԱՐՏԱԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Դպրոցն ունի արտադպրոցական լայնածավալ ծրագիր — էքսկուրսիաներ, ճանապարհորդություններ դեպի հետաքրքիր վայրեր, տարբեր միջոցառումների, ցուցահանդեսների, թանգարանների այցելություններ:
Մենք կարևոր ենք համարում օգնել երեխաներին հարմարվել Հայաստանի կյանքին՝ ճանաչել մշակույթը, պատմությունը և Հայաստանի յուրահատկությունը:
🪄ԱՌԱՐԿԱՆԵՐ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

Առարկաները ուսուցումը կազմակերպվում է այնպես, որ երեխաները մտավոր գործունեությունից հետո անպայման ունենան ստեղծագործական և ֆիզիկական գործունեություն:

Իսկ ավելի մեծ երեխաների հետ մենք խորանում ենք որոշակի առարկայական միչավայրի մեջ: Օրինակ, մենք ունենք բնագիտական օր, ճշգրիտ կամ հումանիտար գիտությունների օր և այլն:

🪄ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՌԱՐԿԱՆԵՐ

Մենք առաջարկում ենք ուսուցման յուրահատուկ մոտեցում, որն օգնում է երեխաներին սուզվել տարբեր առարկաների մեջ և ընդլայնել շրջել իրենց ծրջահայացը: Մենք կենտրոնանում ենք յուրաքանչյուր ուսանողի հետաքրքրությունների և ներուժի վրա: