Ինչպես մուտք գործել Գիտելիքների տուն: Ընդունելություն ”Azat Mitk”
Ընդունելությունը դպրոց երկկողմանի ընտրության գործընթաց է: Մենք ստեղծում ենք միջավայր,
որտեղ ձևավորվում է երեխայի մտածողությունը, բնավորությունը և ներաշխարհը: Եվ, հետևաբար,
մենք ընդունելությանը մոտենում ենք գիտակցաբար և խնամքով:
1. Առաջին փուլը գրավոր ծանոթությունն է:
Ընտանիքը լրացնում է հարցաթերթիկ, որում ներկայացնում է`— տեղեկատվություն երեխայի մասին:
— ընտանեկան
արժեքներ:
— կրթության
հանդեպ ակնկալիքներ:
Սա կարևոր քայլ է, որը թույլ է տալիս մեզ զգալ, թե որքանով են համընկնում երեխայի զարգացման մեր մոտեցումները:
2. Անձնական ծանոթություն դպրոցի հետ:
Հարցաթերթիկը դիտարկելուց հետո մենք հրավիրում ենք դպրոց, ընտանեկան
էքսկուրսիայի:
3. Երեխայի գիտելիքների և ներուժի ստուգում:
Երեխան անցնում է գրավոր թեստավորում դպրոցում: Այն ներառում է`
— մտածողության
համար նախատեսված առաջադրանքներ:
— հիմնական ակադեմիական հմտություններ:
— երեխաի ներգրավվածության և հետաքրքրվածության
դիտարկում:
4. Դպրոցի որոշումը:
Բոլոր փուլերի արդյունքների հիման վրա կայացվում է ընդունելության
մասին որոշում:
Հավանական տարբերակներ`
— հրավեր դպրոցից:
— ընդգրկում սպասման ցուցակում:
— այլընտրանքային ուսուցման ձևաչափի առաջարկ:
5. Դրական որոշման դեպքում:
— կնքվում է պայմանագիր:
— կատարվում է գրանցման վճար:
— տեղը ամրագրվում է երեխայի համար:
6. Հանդիպում ընտանիքի
հետ:
Մենք քննարկում ենք:
— երեխայի թեստավորումը, դիտարկումները և արդյունքները:
— ընտանիքի ակնկալիքները
— ուսուցման ձևաչափը և սկզբունքները, անհատական կրթական ուղին:
Այս փուլը, թույլ է տալիս կառուցել փոխադարձ ըմբռնում և հիմք ստեղծել
հետագա համագործակցության համար:
ԿԱՐԵՎՈՐ
Մենք ուշադիր ենք ընտանիքների ընտրության հարցում։Քանի որ դպրոցը միայն ծրագիր չէ: Դա այն միջավայրն է, որտեղ ձևավորվում է մտածողությունը, ներքին
ազատությունը և երեխայի վերաբերմունքը աշխարհին: Եվ հենց արժեքների համընկնումն է դառնում
ուժեղ կրթության հիմքը:
Ուսուցման արժեքը ռուսերեն լեզվով՝ տարեկան 3 600 000 դրամ: Հնարավոր է վճարումը կատարել մաս-մաս: Գրանցման վճար 200 000 դրամ (միանվագ):
Ուսուցման արժեքը հայերեն
լեզվով՝ տարեկան 3 600 000 դրամ: Հնարավոր է վճարումը կատարել մաս-մաս: Գրանցման վճար 200 000 դրամ (միանվագ)
Ուսուցման արժեքը անգլերեն լեզվով՝ (Global International Education NEW VISION
ծրագրով)՝ տարեկան 4 900 000 դրամ: Հնարավոր է վճարումը կատարել մաս-մաս: Գրանցման
վճար 400 000 դրամ (միանվագ)